Նոյեմբերի 2-ը, տարվա 306-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 59 օր:
- 1570 թ.-Նիդերլանդներում տեղի ունեցավ մեծ ջրհեղեղ, որի հետևանքով մոտ 20 000 մարդ զոհվեց Հյուսիսային ծովում։
- 1699 թ.-ծնվել է Ժան Բատիստ Շարդենը, ֆրանսիացի նկարիչ (մահ. 1779 թ.):
- 1829 թ.-ծնվել է Միքայել Նալբանդյանը, նշանավոր հայ գրող, բանաստեղծ (մահ. 1866 թ.)։
- 1947 թ.-ամերիկացի միլիոնատեր Հովարդ Հյուզը իր ընկերության կողմից պատրաստված պատմության ամենամեծ լողացող օդանավով թռիչք կատարեց։
- 1967 թ.-մահացել է Քրիստափոր Թափալցյանը, հայ գրող, արձակագիր (ծն. 1910 թ.)։
- 1972 թ.-ծնվել է Սարգիս Հովսեփյանը, հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստը։
- 1988 թ.-ԱՄՆ-ում համացանցում հայտնվեց առաջին վնասակար ծրագիրը։