44-օրյա պատերազմի կորուստներից անմասն չի մնացել նաեւ Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը եւ Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը: Բազմաթիվ երիտասարդներ, հավատարիմ մնալով իրենց սկաուտական երդմանը, մասնակցեցին հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերին, իսկ նրանցից 10-ը զոհվեցին՝ չխնայելով իրենց կյանքը:
ՀՄԸՄ Կենտրոնական վարչության անդամները, զոհված տղաների ծնողները եւ կազմակերպության մի շարք անդամներ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրքն են մատուցել նահատակ սկաուտ տղաների հիշատակին: Ներկա էին նաեւ ԱՄՆ-ից, Կանադայից, Եվրոպայից, Միջին Արեւելքից եկած ՀՄԸՄ ներկայացուցիչները:
Ներկաները մասնակցեցին հոգեհանգստի արարողությանը եւ ծաղիկներ խոնարհեցին զոհված եղբայրների շիրիմներին: ՀՄԸՄ Կենտրոնական վարչության անդամ Մոսիկ Թոփուզյանը նշեց, որ հեշտ չէ տեսնել երիտասարդ տղաների շիրիմները, սակայն պետք է շարունակել ազատ եւ անկախ հայրենիք ունենալու գաղափարը:
Խոսելով աշխարհի տարբեր մասերում գործող ՀՄԸՄ եւ ՀԱՍԿ մասին՝ Թոփուզյանն ասաց, որ իրենց գլխավոր նպատակը օտար երկրում հայ երեխաների հայեցի դաստիարակությունն է:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում: