կարևոր
1636 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-02 12:19

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն հետևյալ հասցեներում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն հետևյալ հասցեներում

Նոյեմբերի 3-ին ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 4-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի (ամբողջությամբ), Նուբարաշեն թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների, ինչպես նաև Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը։

Նոյեմբերի 9-ին ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 10-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի (ամբողջությամբ), Նորք Մարաշ վարչական շրջանի (ամբողջությամբ) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։