կարևոր
1858 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-01 23:37

Կապս-Ամասիա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածը հոսպիտալացվել է

Կապս-Ամասիա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածը հոսպիտալացվել է

Նոյեմբերի 1-ին, ժամը 12։58-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապս-Ամասիա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ կա տուժած: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «GAZ 3110» (վարորդ՝ Ա․ Շ․, ծնված 1967 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Ա. Շ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ։