կարևոր
3640 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-01 22:52

Ամփոփվել են «Կորիզ» կրթական համադպրոցական մրցույթի արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վահեն իր մաթեմատիկական խնդիրները ճիշտ լուծելու հմտությունը վերագրում է դրանք լավ համառոտագրելուն, ասում է, որ գուցե ուրիշների համար մաթեմատիկան բարդ առարկա է, բայց ոչ իր համար:

«Կորիզ» կրթական համադպրոցական մրցույթին Վահեից բացի մասնակցել է 6300 աշակերտ Հայաստանից եւ Արցախից: Լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները հրավիրվել են պարգեւատրման:

«Կորիզ» դպրոցական մրցույթը ստեղծվել է կրթական ոլորտում ավելի քան 12 տարվա հաջողված ծրագրեր իրականացնելու փորձ ունեցող «Դասարան» կրթկան ծրագրի թիմի կողմից: Մրցույթին մասնակցելու համար 5-12-րդ դասարանի աշակերտները գրանցվել են Koreez.am հարթակում: Յուրաքանչյուր դասարանի համար ներկայացված է այդ տարիքին համպատասախան առանձին հարացաշար:

Համադպրոցական մրցույթի ղեկավարը հավաստիացնում է՝ «Կորիզն» արդարացրել է, ինչպես մասնակիցների, այնպես էլ մրցույթը ստեղծողների սպասելիքները:

Մրցույթի ղեկավարը հույս է հայտնում, որ լավ սովորող երեխաներին խրախուսելով՝ կնպաստեն ապագայում կրթված ու խելացի հասարակություն ունելուն:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում: