կարևոր
442 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-01 21:20

Փոխոստիկանապետը վստահեցնում է, որ աղմկահարույց տեսանյութում բերման ենթարկվողի երեխաները չեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աղմկահարույց տեսանյութը, որում ոստիկանները տղամարդուն իր երեխաների աչքերի առջեւ բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում, փոխոստիկանապետի վստահեցմամբ, ճիշտ չի ներկայացվել հանրությանը:  

Ճանապարհատրանսպորտային պատահարների, հատկապես մահվան ելքովների թիվն աճել է, խոստովանում է Հայաստանի փոխոստիկանապետը, բայց միեւնույն ժամանակ շարունակում պնդել, որ բալային համակարգն արդյունավետ է: 

Այս պահի դրությամբ բալային համակարգը գործում է բացառապես տեխնիկական միջոցներով արձանագրված խախտումների դեպքում, իսկ ինչպես գիտեք, տեխնիկական միջոցներով հիմնականում հագեցված է Երևանը, ըստ այդմ, Երևանում ՃՏՊ-ների արդյունքով զոհերի թիվն ավելի քիչ է, քան մարզերում, հետևաբար բալային համակարգն իր արդյունավետությունը տվել է: Ոստիկանական զորքերի փոխարեն հաջորդ տարի կստեղծվի ազգային գվարդիան: Կշարունակի արդյոք նոր միավորումը նախորդի պես մասնակցել պետական սահմանների պաշտպանությանը: Այս պահի դրությամբ այդ հարցը դեռևս քննարկումների փուլում է: 

Պայմանագրային սահմանապահներն ազատվում են ծառայությունից ցածր աշխատավարձի պատճառով:

«Մեր սահմանները պահողներն ամենացածրն են վարձատրվում պետական մյուս կառույցների ծառայողների համեմատ»,-ասում է ԱԱԾ տնօրենի տեղակալը:

2022 թվականի բյուջեի նախագծում սահմանապահների աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ, բայց  Հակոբյանը վստահեցնում է, որ փորձում են լուծել խնդիրը:  

Պետական բյուջեի՝ ԱԱԾ-ի տողում ավելացել է դեղորայքի գնման համար նախատեսված գումարը:

«Դեղորայքը Սյունիքի հատվածում ծառայող ժամկետայինների համար է, որոնց թիվը բավական մեծ է: Իրավիճակից ելնելով՝ հարավային սահմանը հետ է քաշվել, կանգնած է Սյունիքի տարածքում, և այնտեղ ներգրավված են ժամկետային զինծառայողներ, որոնք նախկինում մենք չենք ունեցել:

Պայմաններ դեռ չունենք: Կառուցվում են նոր ուղեկալներ: Մոտ ապագայում դրանք պատրաստ կլինեն, որից հետո կունենանք լավ պայմաններ, բայց այս պահին ապրում են տնակներում, ծառայությունն իրականացնում են բաց տարածքներում»,-ասաց Հակոբյանը:

Այդ հատվածում սահմանապահների համար տնակների տեղադրումը խոստանում են ավարտել մինչեւ նոյեմբերի վերջ:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։