կարևոր
427 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-01 21:00

Արարատ-Արմենիան սեփական դաշտում պարտվեց Փյունիկին

Արարատ-Արմենիան սեփական դաշտում պարտվեց Փյունիկին

VBET ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում այսօր կայացան 12-րդ տուրի վերջին երկու հանդիպումները: Մրցաշարի նորեկ «Սևանը» Չարենցավանում նվազագույն հաշվով հաղթեց մյուս նորեկ «Նորավանքին»` 1:0: Միակ գոլը 90+2 րոպեին խփեց Բիսաինտեն:

Օրվա երկրորդ խաղում մրցաշարի առաջատար «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Փյունիկին»: Այս խաղում նախ երկու գոլ խփեցին փյունիկցիներ Խոսե Էնրիկե Կարաբայոն և Հովհաննես Հարությունյանը: Միակ պատասխան գնդակը հյուրերի դարպասն անցկացրեց Մաիլսոն Լիման, 90+6-րդ րոպեին:

«Փյունիկն» այս հաղթանակից հետո վաստակեց 24 միավոր, շրջանցեց «Արարատին» և բարձրացավ 2-րդ տեղ: «Արարատ-Արմենիան» չնայած առաջին պարտությունը կրեց, սակայն 31 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Սևանն» այսօրվա հաջողությունից հետո վաստակեց 20 միավոր, շրջանցեց «Նոային» և բարձրացավ 4-րդ հորիզոնական: Սակայն մրցաշարի նորեկը մեկ խաղ ավելի է անցկացրել, քան` «Նոան»: «Նորավանքն» այսօր կրեց 8-րդ պարտությունը և վաստակած 8 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը:

Հայաստանի Պրեմիեր լիգայի հաջորդ` 13-րդ տուրը տեղի կունենա նոյեմբերի 5-7-ը: