Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երկուշաբթի կայացած հեռախոսազրույցում կարեւորել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային միջադեպերի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակումը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Նախարարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման հարցը՝ հարցեր՝ հաշվի առնելով այն, որ լրանում է լիակատար զինադադարին ուղղված նոյեմբերյան եռակողմ փաստաթղթի մեկ տարին:
Հատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար խնդիրների լուծման հարցերին. գերևարված և կալանավորված անձանց վերադարձին, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը եւ մշակութային-կրոնական ժառանգության պահպանմանը վերաբերող հարցերը։
Քննարկվել են նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման վերաբերող հարցեր: Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակման կարևորությունը:
Դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները չեն շրջանցել նաեւ ռուս-հայկական համագործակցության թեման՝ հաշվի առնելով առաջիկա երկկողմ շփումները տարբեր մակարդակներում: Արձանագրվել է դաշնակցային փոխգործակցության առաջընթաց զարգացում:
Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային թեմաներ։