Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, դիմելով ԱԻն նախարարին, հարցադրումներով փորձեց պարզել, թե օրինակ կատարողական ցուցանիշներից մեկում կին փրկարարների տոկոսը 12 տոկոսից իջեցվում է 8,4 տոկոսի․
«Կին փրկարարները ձեզ ինչո՞վ են խանգարում»,-հարցրեց Արթուր Խաչատրյանը՝ փորձելով պարզել համակարգում կին փրկարարների կրճատման պատճառը։
Այնուհետև, Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին՝ ասելով, թե արդյոք Ազգային գվարդիան ներգրավվելո՞ւ է պետական սահմանների պաշտպանությանը:
Շարունակելով թեման Խաչատրյանը հավելեց. «Հույս ունեմ, որ արդյունքում դուք չեք գա այն եզրակացության, որ Ազգային գվարդիան պետք է օգտագործվի միայն երկրի ներսում ծառայություն իրականացնելու համար, մանավանդ հաշվի առնելով այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գիծը 44-օրյա պատերազմից հետո էապես ընդլայնվել է»: