կարևոր
427 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-01 17:45

Աշխարհում գրանցվել Է COVID-19-ով վարակման ավելի քան 246 միլիոն դեպք

Աշխարհում գրանցվել Է COVID-19-ով վարակման ավելի քան 246 միլիոն դեպք

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում COVID-19-ով վարակվելու հետեւանքով մահացածների թիվն աշխարհում անցել Է 5 միլիոնի նշագիծը: 

Մահվան դեպքերի գրեթե կեսը բաժին Է ընկել ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Մեծ Բրիտանիային եւ Բրազիլիային, որոնցում ապրում Է երկրի բնակչության 1/8 մասը: Վիրուսից առավել մեծ թվով զոհերը գրանցվել է ԱՄՆ-ում:

Համավարակի սկզբից ի վեր նահանգներում մահացել Է ավելի քան 740 հազար մարդ:

Ներկայում COVID-19-ը մահացության երրորդ հիմնական պատճառն Է սրտի հիվանդություններից եւ ինսուլտից հետո:

Աշխարհում գրանցվել Է COVID-19-ով վարակման ավելի քան 246 միլիոն դեպք:

Ներարկվել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 6,9 միլիարդից ավելի չափաբաժին: Երկու չափաբաժինը ստացել Է երկրի բնակչության մոտավորապես 39 տոկոսը: