կարևոր
1558 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-01 17:20

Արթուր Բազեյանը պարտվեց 1/8 եզրափակչում

Արթուր Բազեյանը պարտվեց 1/8 եզրափակչում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 11 բռնցքամարտիկով մասնակցող Հայաստանի թիմի 8-րդ ներկայացուցիչը լքեց պայքարը:

57 կգ քաշային Արթուր Բազեյանը 1/8 եզրափակչում մրցեց կուբացի Օվսել Գարիսա Կաբալերոյի հետ եւ պարտվեց 0:5 հաշվով:

Հիշեցնենք, որ 1/32 երզափակչում Բազեյանի մրցակից Ջան Ռիվերա Պիզառոն չէր ներկայացել մենամարտին եւ հաղթանակը շնորհվել էր Հայաստանի ներկայացուցչին:

1/16 եզրափակիչում եւս Բազեյանի մրցակից, չինական Տայպեյի ներկայացուցիչ Պո-Յի Չենին առողջական խնդիրների պատճառով չներկայացավ մենամարտին:

Այսօր ժամը 21:00-ին գյումրեցի բռնցքամարտիկ 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը կմենամարտի ԱՄՆ ներկայացնող Հիլ Ռոսկոյի հետ, իսկ 22:30-ին Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, գյումրեցի Հովհաննես Բաչկովի (63, 5կգ) մրցակիցը կլինի Իտալիան ներկայացնող Ջանլուիջի Մալանգան: