կարևոր
457 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-01 17:10

Արմեն Չարչյանի գործով դատական նիստը կշարունակվի վաղը

Արմեն Չարչյանի գործով դատական նիստը կշարունակվի վաղը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով այսօր՝ նոյեմբերի 1-ին, Ավան և Նոր Նորք նստավայրում հրատապ նիստ էր հրավիրվել։ Նիստի ընթացքում գնահատվեց Արմեն Չարչյանի առողջական վիճակն ու հաստատվեց ուսումնասիրող հանձնաժողովի կազմը:

Դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ հանձնաժողովը կունենա 10 անդամ։ Այսօրվա նիստում հաստատվեց հանձնաժողովի միայն 5 անդամ: Հանձնաժողովի փորձագետներ դարձան թերապևտ Նաիրա Գոգյանը, էնդոկրինոլոգ Քրիստինե Սարգսյանը, սրտաբան Համլետ Հայրապետյանը, սրտաբան Լուսինե Թունյանը, բժիշկ Արշակ Ղազարյանը։

Հանձնաժողովի մյուս անդամները կհաստատվեն հաջորդ դատական նիստի ընթացքում, որը կկայանա վաղը՝ նոյեմբերի 2-ին, ժամը 15.30-ին:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգել էր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը` նշանակելով  դատաբժշկական փորձաքննություն: