կարևոր
391 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-01 16:39

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր կմենամարտի 3 հայ մարզիկ

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր կմենամարտի 3 հայ մարզիկ

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 1/8 եզրափակիչի հերթական մրցումային օրը Հայասատնն ունի 3 ներկայացուցիչ:

Երևանի ժամանակով 16:30-ին 57 կգ քաշային Արթուր Բազեյանը կմրցի Կուբան ներկայացնող Օսվառ Գարսիա Կաբալյերոյի հետ:

Ժամը 21:00-ին գյումրեցի բռնցքամարտիկ, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը կմենամարտի ԱՄՆ ներկայացնող Հիլ Ռոսկոյի հետ, իսկ 22:30-ին Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, գյումրեցի Հովհաննես Բաչկովի (63, 5կգ) մրցակիցը կլինի Իտալիան ներկայացնող Ջանլուիջի Մալանգան:

Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Գյումրեցի մարզիկը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ վաղը՝ նոյեմբերի 2-ին, կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Լազիզբեկ Մուլուջոնովի հետ: Այս փուլում հաղթանակի հասնելու դեպքում հայ բռնցքամարտիկը կապահովի առնվազն բրոնզե մեդալ: