448 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-01 16:08

Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը հանդիպել է փաստահավաք խմբի անդամներին

Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը հանդիպել է փաստահավաք խմբի անդամներին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդիպել է «Ճշմարտության և արդարության կենտրոն» կազմակերպության փաստահավաք խմբի անդամներին, որոնք Արցախի Պետական համալսարանի իրավաբանական բաժնի ուսանողներ են: Ինչպես տեղեկացնում է ՄԻՊ-ը՝ նրանք այս օրերին շատ կարևոր գործ են իրականացնում՝ հավաքագրելով ապացույցներ և փաստագրելով ադբեջանական հանցագործությունները։

CFTJ- ն հիմնադրվել է 2020թ. Արցախյան պատերազմից հետո՝ պատերազմական հանցագործությունների հետևանքով տուժած անձանց ցուցմունքները պահպանելու համար: Կենտրոնը միջազգային իրավական չափանիշներին համապատասխան կրթում և վերապատրաստում է թիմեր Արցախում և Հայաստանում՝ ապացույցների վրա հիմնված հարցազրույցներ իրականացնելու նպատակով:

CFTJ-ի առաքելությունն է ստեղծել մարդկության դեմ հանցագործությունների կենդանի հուշարձան: