«Որտեղ ես կամ, նահանջ չկա, տղե՛րք»,- Էդուարդ Մարաբյանի խոսքերն են: Էդուարդը ծնվել է 2001 թվականին, ծառայության մեջ աչքի ընկնելով՝ ստացել էր սերժանտի կոչում:
Ֆուտբոլիստ էր լինելու խաղաղ կյանքում: Խաղում էր «Արարատ Արմենիա» ու «Փյունիկ» ակումբներում: Ընկերները նրան հերոս են համարում:
Ծառայել է Վարանդայում, տանկիստ էր: Պատերազմը սկսվել է իրենց դիրքերից՝ 35 օր թեժ մարտերում է եղել, ինչպես ֆուտբոլում, այնպես էլ մարտի դաշտում եղել է պաշտպան:
Վերջին մարտի ժամանակ կրակահերթով պահել է ընկերներին, որպեսզի դուրս գան թշնամու նշանակետից՝ մնալով մենակ թշնամու հետ:
Ընկել է դիպուկահարի կրակոցից: Երեկ Էդուրադի մանկության բակում հարազատների ու ընկերների մասնակցությամբ բացվեց հուշաղբյուր: