կարևոր
391 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-11-01 15:08

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 2141-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 2141-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 2141-ով։ Մահացել է 44 մարդ։

Պանդեմիայի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 721 388 դեպք։

Վերջին 24 ժամում ապաքինվել է 5081 մարդ, պանդեմիայի սկզբից՝ 665 599 մարդ։

Մահացել է 10 089 մարդ։ Մեկ օրում 19 866 թեստ է անցկացվել, այդ թվում՝ 12 025՝ հակամարմինների եւ 7861՝ ՊՇՌ թեստ։

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին։