Գրոսմայստեր Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:
Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է նոյեմբերի դասակարգման աղյուսակը, որտեղ Լևոն Արոնյանը 4-րդն է:
Նախորդ ամսվա համեմատ Արոնյանը բարելավել է դիրքը մեկ հորիզոնականով:
Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 75-րդն է, Հրանտ Մելքումյանը` 99-րդը: Առաջատարն անփոփոխ է` աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: