կարևոր
409 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-11-01 11:57

Գյումրու նորընտիր ավագանին ընտրում է քաղաքապետ

Գյումրու նորընտիր ավագանին ընտրում է քաղաքապետ

Նոյեմբերի 1-ին Գյումրիի նորընտիր ավագանին գումարել է իր առաջին նիստը, որի ժամանակ պետք է ընտրվի նոր համայնքապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Բալասանյան» դաշինքը եւ «Քաղաքացիական պայմանագիր»-ը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ երկու փոխքաղաքապետը կլինեն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից:

«Զարթոնք», «Ապրելու երկիր» և «Հայաստանի Հանրապետական» խմբակցությունները քաղաքապետի թեկնածու չառաջադրեցին։

Փոխքաղաքապետի թեկնածուների անունները կհայտարարվեն այսօր՝ նոյեմբերի 1-ին:

Հուշագրով կողմերը պարտավորվում են իրականացնել համատեղ կադրային քաղաքականություն՝ ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար:

Հիշեցնենք, որ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների համաձայն «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը ստացել է ավագանու 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը` 4, «Ապրելու երկիր» եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունները` 2-ական մանդատ: