կարևոր
403 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-11-01 11:23

Ռոման սեփական հարկի տակ պարտվեց Միլանին

Ռոման սեփական հարկի տակ պարտվեց Միլանին

Իտալական Ա Սերիայի 11-րդ տուրում «Ռոման»  սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Միլանին»: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Ռոմայի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասնակցեց առաջին խաղակեսին:

Հաշիվը բացեց Զլատան Իբրահիմովիչը, որը մրցակցի դարպասը գրավեց տուգանայինից կատարած հարվածով: 57-րդ րոպեին Կեյսեն կրկնապատկեց «Միլանի» առավելությունը 11 մետրանոցով: 93 րոպեին Շարավին կրճատեց հաշվի տարբերությունը:

Այս հաղթանակից հետո «Միլանը» 31 միավորով 2-րդ տեղում է: «Ռոման» 4-րդն է 19 միավորով: