կարևոր
373 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-01 11:05

Դավիթ Չալոյանը հաղթանակ տոնեց Կոլումբիան ներկայացնող Կրիստիան Սալգադոյի նկատմամբ

Դավիթ Չալոյանը հաղթանակ տոնեց Կոլումբիան ներկայացնող Կրիստիան Սալգադոյի նկատմամբ

Աշխարհի առաջնության 7-րդ օրը ամենաբարդերից էր Հայաստանի համար: Ցավալի վնասվածք, մրցավարների անհասկանալի ու վիճելի որոշում:

Միակ սփոփանքը գերծանր քաշային Դավիթ Չալոյանի հաղթանակն էր: Բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը առաջ է շարժվում նաև մեծահասակների աշխարհի առաջնությունում:

Գյումրեցի մարզիկը կամային գեղեցիկ հաղթանակ տոնեց Կոլումբիան ներկայացնող Կրիստիան Սալգադոյի նկատմամբ:

1/4 եզրափակչում Չալոյանի մրցակիցը ուզբեկ Լազիզբեկ Մուլիջանովն է:

Մենամարտը կկայանա նոյեմբերի 2-ին: Չալոյանը մարտական է տրամադրված: