կարևոր
349 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-01 10:41

Grand Swiss 2021. Պետրոսյանն ու Սարգսյանը լավագույն արդյունքն ունեն

Grand Swiss 2021. Պետրոսյանն ու Սարգսյանը լավագույն արդյունքն ունեն

Ռիգայում շարունակվում են շախմատի Grand Swiss տղամարդկանց և կանանց մրցաշարերը: Երեկ կայացել են 5-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարում մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Մանուէլ Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 3,5-ական միավոր։ Պետրոսյանն այդ տուրում ոչ-ոքի խաղաց, իսկ Սարգսյանը հաղթանակ տարավ։ Հաղթանակ տարավ նաև Հայկ Մարտիրոսյանը (2 միավոր), իսկ Լևոն Արոնյանը (2.5 միավոր),  Սամվել Տեր-Սահակյանը (2 միավոր) և Սերգեյ Մովսեսյանը (2 միավոր) ոչ-ոքի խաղացին:

Կանանց մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը պարտություններ կրեցին։