կարևոր
367 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-01 10:12

Բյուջե 2022. ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկում են նախագիծը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում Արտակարգ իրավիճակների, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության համար նախատեսված եկամուտներ և ծախսեր բաժինը:

Զեկուցողներն են` Ֆինանսների նախարար Տ. Խաչատրյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանը, ՀՀ ոստիկանության պետ Վ. Ղազարյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանը:

ժամը 12:00-ին էլ նախատեսված է պաշտպանության եւ անվտանգության հարցերի և ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստը, որտեղ կքննարկվեն պաշտպանության և պետական ռեզերվների համար բյուջեով նախատեսված եկամուտներն ու ծախսերը: