կարևոր
1318 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-01 09:08

Այսօր նոյեմբերի 1-ն է. 1993 թ. այս օրը հիմնվեց Եվրոպական միությունը

Այսօր նոյեմբերի 1-ն է. 1993 թ. այս օրը հիմնվեց Եվրոպական միությունը

Նոյեմբերի 1-ը տարվա 305-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 60 օր։

1755 թ. -Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում խոշոր երկրաշարժ եղավ, որի հետևանքով մահացավ մոտ 100 000 մարդ։

1800 թ. - ավարտվեց Սպիտակ տան շինարարությունը և նույն օրը ԱՄՆ նախագահ Ջոն Ադամսը տեղափոխվեց այնտեղ։

1899 թ. - մահացել է Աղբյուր Սերոբը, հայ նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ (ծն. 1864 թ.)։

1914 թ. - տեղի ունեցավ Կորոնելի ճակատամարտը, Առաջին համաշխարհային պատերազմի կարևոր մարտերից մեկը, Գերմանիան պարտության մատնեց Մեծ Բրիտանիային։

1968 թ. - մահացել է Պահարեն, ԽՍՀՄ արևմտահայ բանաստեղծ, դերասան (ծն. 1895 թ.)։

1973 թ. - ծնվել է Այշվարիա Ռայը, հնդիկ ճանաչված դերասանուհի և մոդել, 1994 թ. Միսս Աշխարհ մրցույթի հաղթող։

1977 թ. - մահացել է Համազասպ Բաբաջանյանը, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ (ծն. 1906 թ.)։

1993 թ. - հիմնվեց Եվրոպական միությունը։