կարևոր
1660 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-31 22:54

ՀՅԴ հայ երիտասարդների ֆեդերացիան չի հանդուրժում այս դավաճան Կառավարությունը, հավաքվում ենք հայկական հյուպատոսության դիմաց

ՀՅԴ հայ երիտասարդների ֆեդերացիան չի հանդուրժում այս դավաճան Կառավարությունը, հավաքվում ենք հայկական հյուպատոսության դիմաց

ՀՅԴ հայ երիտասարդների ֆեդերացիան հայտարարություն է տարածել.

«Լրանում է մեկ տարին, ինչ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը և նրա վարչակազմը համաձայնեցին Արցախի մեծ մասը հանձնել Ադրբեջանին, մի երկիր, որն իրականացրել և հովանավորել է հայ ժողովրդին բնաջնջելու համակարգված արշավը։ Լրանում է մեկ տարին, ինչ Փաշինյանի թողտվությամբ մեր ժողովրդը տեղահանվեց իր նախնիների հողից: Լրանում է մեկ տարին, ինչ մեր ռազմագերիներին մոռացել է սեփական Կառավարությունը:

ՀՅԴ հայ երիտասարդների ֆեդերացիան չի հանդուրժում այս դավաճան Կառավարությունը: Լրանում է մեր ազգի ամենամութ օրերից մեկի տարելիցը: Կոչ ենք անում համայնքին միանալ մեզ: Հավաքվում ենք երեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին, երեկոյան ժամը 19:30-ին Գլենդելում՝ Կալիֆորնիա նահանգի հայկական հյուպատոսության դիմաց։

Մեր ազգը դասեր քաղել է, անցյալ տարվա պատերազմը դեռ չի ավարտվել: Այսօր Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան նպատակները՝ օկուպացնելով Հայաստանի Հանրապետության տարածքները: Փաշինյանը և նրա վարչակազմը ոչ միայն չեն դատապարտում այդ բռնազավթումը, այլև բազմիցս հրապարակավ կողմ են արտահայտվել մեր ազգի թշնամիների հետ հարաբերությունների կարգավորմանը:

Ակնհայտ է, որ մեր Հայրենիքի փրկությունը մեր ձեռքերում է։ Միացե՛ք այս դավաճանական օրվա դեմ մեր բողոքին»: