կարևոր
514 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-10-31 23:38

12-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» Մադրիդում ընդունեց Սեւիլիայի «Բետիսին»

12-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» Մադրիդում ընդունեց Սեւիլիայի «Բետիսին»

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» Մադրիդում ընդունեց Սեւիլիայի «Բետիսին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոն ու պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։ Հյուրերի արգենտինացի պաշտպան Խերման Պեսելյան գրավեց սեփական դարպասը։

«Աթլետիկոն» 11 խաղում վաստակել է 22 միավոր եւ չորրորդն է, «Բետիսը» 12 խաղից հետո ունի 21 միավոր եւ 5-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Աթլետիկո» - «Բետիս»՝ 3։0 

Յանիկ Կարասկո, 26, Խերման Պեսելյա, 63, ինքնագոլ, Ժոաու Ֆելիշ, 80