կարևոր
541 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-10-31 22:12

G20 գագաթնաժողովը չարդարացրեց ակնկալիքները կլիմայի ոլորտում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

G20 գագաթնաժողովը չարդարացրեց ակնկալիքները կլիմայի ոլորտում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Չնայած ես ողջունում եմ G20-ի հաստատումը գլոբալ լուծումներ գտնելու հանձնառությանը՝ Հռոմից հեռանում եմ չարդարացված հույսերով, այնուամենայնիվ, դրանք վերջնականապես չեն մահացել: Այս մասին գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Հռոմում կայացած G20 գագաթնաժողովը չարդարացրեց ակնկալիքները կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի առումով, սակայն հույսը վերջնականապես չի կորել։

G20-ի պետությունները պարտավորվել են ջանքեր գործադրել, որպեսզի հասանելի լինեն որակյալ, մատչելի և անվտանգ պատվաստանյութեր:

Այդ երկրների ղեկավարները հայտարարել են, որ անհրաժեշտ են արդյունավետ գործողություններ՝ ջերմացումը 1,5 աստիճանի մակարդակում պահելու համար:

Հիշեցնենք, որ Գլազգոյում մեկնարկել է կլիմայական փոփոխություններին վերաբերող միջազգային խոշոր համաժողովը, որին կմասնակցեն բարձրաստիճան ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 100 երկրից։

Կմասնակցեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը, Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և այլք:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի գլխավորած պատվիրակությունը Գլազգոյում է՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին։