կարևոր
1366 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-10-31 20:55

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ և վիրավորներ

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ և վիրավորներ

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Արարատի մարզում:  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17:30-ի սահմաններում Արևշատ գյուղի սկզբնամասում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 63-ամյա Բաղդասար Սահակյանի վարած BMW մակնիշի և 56-ամյա Արմեն Շահբազյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Ա. Շահբազյանը մահացել է, իսկ վերջինիս ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 49-ամյա Հռիփսիմե Գրիգորյանը,  49-ամյա Սահակ Թադևոսյանը, 14-ամյա Նարինե Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Բ. Սահակյանի ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 12-ամյա  Գագիկ Ս.-ն և 19-ամյա Դավիթ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: