ՀՅԴ Նոր Սերունդը հայտարարություն է տարածել.
«44-օրյա պատերազմի ավարտի առաջին տարելիցին ընդառաջ հրավիրում ենք հանդիպել Փարիզում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց։
Հանուն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, հանուն Արցախի, հանուն Սյունիքի, հանուն հայ ժողովրդի և հանուն մեր հողի պաշտպանության համար ընկած մեր զինվորների: Դեմ ենք մեր հողերը թշնամուն զիջելուն:
Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի ստորագրման մասին լուրերը մտահոգիչ են, և մեզ անհրաժեշտ է մոբիլիզացվել։ Մեր զինվորները իրենց հողը պաշտպանում էին ոչ հանուն այն բանի, որ Կառավարությունը նոր զիջումների գնա:
Հանդիպում ենք երկուշաբթի, նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ին»: