կարևոր
589 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-31 19:59

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 382 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 382 նոր դեպք

Հոկտեմբերի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 382 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 719 247-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 5 389 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 660 518 մարդ։

Վարակից մահացել է ևս 42 մարդ, ընդհանուր՝ 10 045:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 9.34%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.91%, վերջին 7 օրվանը՝ 8.68%: