կարևոր
586 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-31 19:23

Կասկադյորական ավտովթար Երևանում

Կասկադյորական ավտովթար Երևանում

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 06:50-ի սահմաններում Toyota մակնիշի ավտոմեքենան Ներքին Չարբախից դեպի Դարակերտ գյուղ տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել հենասյունը և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: 

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն  հրշեջների կողմից ավտոմեքենայից դուրս բերված քաղաքացին հրաժարվել է բուժօգնությունից, հայտնելով, որ իրեն լավ է զգում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: