2020 թվականի հոկտեմբերի 31֊ին Արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված, Արցախի Հանրապետության Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիր Կիմ Խաչատրյանի ծննդավայր Արենի համայնքում տեղի ունեցավ հերոսի հիշատակն հավերժացնող հուշակոթողի բացման արարողությունը։
Հիշատակդ վառ կմնա մեր սրտերում, սիրելի՛ ընկեր...
Այս օրն է զոհվել նաև Մայիս Նազարյանը: Նրանք երկուսով արցախյան պատերազմի օրերին ՀՅԴ գումարտակի կազմով մեկնեցին Արցախ՝ մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը և զոհվեցին Արցախի հյուսիսում՝ Եղնիկներում։ Կիմ Խաչատրյանը և Մայիս Նազարյանը ՀՅԴ անդամ էին: