կարևոր
2053 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-31 17:34

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Toyota Land Cruiser-ն ու Volkswagen-ը

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Toyota Land Cruiser-ն ու Volkswagen-ը

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
 
Ժամը 21:30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 98 կմ հատվածում, բախվել են Տավուշի մարզի բնակիչներ, 51-ամյա Պողոս Ղազարյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և 63-ամյա Նաիրի Մանուչարյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:
 
Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, կողաշրջվել ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: