կարևոր
3094 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-31 15:22

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 25-ամյա վարորդը Mercedes ML-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 25-ամյա վարորդը Mercedes ML-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
 
Ժամը 19:00-ի սահմաններում, 25-ամյա Արթուր Մանուկյանը՝ իր վարած Mercedes ML-430 մակնիշի ավտոմեքենայով, Արտաշիսյան փողոցում՝ թիվ 62 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել ճանապարհի չթույլատրելի հատվածով անցնող կին հետոիտնի:
 
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց: Ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: