կարևոր
505 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-31 12:19

Գյումրիում մեկնարկել է COVID-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը

Գյումրիում մեկնարկել է COVID-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը

Առողջպահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Գյումրիում մեկնարկել է պատվաստումային օրը։

«Միջոցառման առաջին 30 րոպեի ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստվել է 34 քաղաքացի, հերթագրված են 129-ը։

Հիշեցնենք, որ Գյումրիում պատվաստումների օրը ընթանում է «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքում` Աբովյան փողոց 143 հասցեում։

Առկա են բոլոր տեսակի պատվաստանյութերը»։

Միջոցառումն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գյումրի ԲԿ-ի հետ համագործակցությամբ: