կարևոր
1774 դիտում, 2 տարի առաջ - 2021-10-31 12:38

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mitsubishi Pajero io-ն ու Opel Astra-ն. կա 1 զոհ, 5 վիրավոր

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mitsubishi Pajero io-ն ու Opel Astra-ն. կա 1 զոհ, 5 վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
 
Ժամը 17:20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Լիճք գյուղի վարչական տարածքում գտնվող «BBJ» նախկին բժշկական կենտրոնի մոտ, բախվել են Mitsubishi Pajero Io և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
 
Վթարի հետևանքով 6 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Նրանցից մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն  ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: