կարևոր
490 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-31 10:46

Այսօր հոկտեմբերի 31-ն է. 1931 թ-ի այս օրը սկսեց տպագրվել «Աշտարակ» թերթը

Այսօր հոկտեմբերի 31-ն է. 1931 թ-ի այս օրը սկսեց տպագրվել «Աշտարակ» թերթը

Հոկտեմբերի 31-ը տարվա 304-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 61 օր։

  • 1517 թ. - Մարտին Լյութերը իր 95 թեզերով սկիզբ դրեց ռեֆորմացիային:
  • 1632 թ. - ծնվել է Յան Վերմեերը, հոլանդացի նշանավոր գեղանկարիչ, (մահ. 1675 թ.):
  • 1874 թ. - ծնվել է Էդգար Շահինը, ֆրանսահայ նկարիչ, փորագրանկարչության մեծ վարպետ (մահ. 1947 թ.):
  • 1892 թ. - Արթուր Կոնան Դոյլը տպագրեց իր «Շերլոկ Հոլմսի արկածները» գիրքը:
  • 1895 թ. - ծնվել է Լիդդել Հարտը, անգլիացի ռազմական պատմաբան և տեսաբան (մահ. 1970 թ.):
  • 1931 թ. - սկսեց տպագրվել «Աշտարակ» թերթը:
  • 1961 թ. - Իոսիֆ Ստալինի դագաղը գաղտնի դուրս բերվեց Լենինի դամբարանից և նրան թաղեցին Կրեմլի պատի տակ:
  • 1986 թ. - ծնվել է Նազիկ Ավդալյանը, հայ ծանրամարտուհի, ծանրամարտի աշխարհի չեմպիոն:
  • 1993 թ. - մահացել է Ֆեդերիկո Ֆելինին, իտալացի աշխարհահռչակ ռեժիսոր և սցենարիստ, կինոյի պատմության ամենանշանավոր դեմքերից մեկը («Ամարկորդ», «8½», «Ճանապարհ», ծն. 1920 թ.):