կարևոր
1174 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-10-31 11:04

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1587 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1587 նոր դեպք

Հոկտեմբերի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ կատարվել է 16 578 թեստավորում, որից հաստատվել է հիվանդության 1587 նոր դեպք: Ունենք 1586 առողջացած և 44 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 308 326 դեպք, որոնցից 269 100-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 603 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6328 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1295 է:

Ընդհանուր կատարվել է 2 097 421 թեստավորում: