Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտեց Հայաստանի հավաքականի անդամ Սեյրան Եղիկյանը։
48 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում նա մենամարտեց Ղրղզստանի ներկայացուցիչ Միրլան Տուրկբայինի հետ եւ պարտություն կրեց 0։5 հաշվով։
Եղիկյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ կամային հաղթանակ էր տարել իտալացի Նիկոլա Կորդելայի նկատմամբ (3:0):