կարևոր
1498 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-30 23:32

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։3

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։3

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում մրցեց «Տոտենհեմի» հետ։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հաղթեց 3։0 հաշվով։

39-րդ րոպեին պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի փոխանցումից հետո աչքի ընկավ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։ 64-րդ րոպեին ուրուգվայցի  հարձակվող Էդինսոն Կավանին կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Գոլային փոխանցումը կատարեց Ռոնալդուն։

86-րդ րոպեին մանչեսթերյան թիմի երրորդ գոլը խփեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որին գոլային փոխանցում կատարեց սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 17 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Տոտենհեմը» 8-րդն է՝ 15 միավոր։

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։3

Կրիշտիանու Ռոնալդու, 39, Էդինսոն Կավանի, 64, Մարկուս Ռեշֆորդ, 86