787 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-10-30 22:45

Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ 3:1 հաշվով

Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ 3:1 հաշվով

Աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի ավագ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադրում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչ:

6-րդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Բաչկովը մեկնարկային 1/16 եզրափակչում մրցեց Ադրբեջանը ներկայացնող Մալիկ Հասանովի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով:

Վերջին ռաունդում Բաչկովը ճնշումը մեծացրեց եւ հարվածաշարերով առավելության հասավ միավորների մեջ: Կողային մրցավարները հաղթանակը շնորհեցին Հովհաննես Բաչկովին: Վերջում Հասանովը ձեռքը չմեկնեց Բաչկովին, նաեւ չմոտեցավ հայկական անկյունի մարտավկաներին:

1/8 եզրափակչում Հովհաննես Բարչկովի մրցակիցը կլինի Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուիջի Մալանգան: