կարևոր
3163 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-30 22:16

Տարիներ հետո ինչպե՞ս կհիշեն այն «հեղինակություններին», որոնք թողել են Արցախը և այսօր ապրում են Երևանում․ Սենոր Հասրաթյան

Տարիներ հետո ինչպե՞ս կհիշեն այն «հեղինակություններին», որոնք թողել են Արցախը և այսօր ապրում են Երևանում․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է, երբ 1992-ի հունիսին Շահումյանի շրջանն ընկավ, տեղի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Շահեն Մեղրյանը՝ խաղաղ բնակչությանը տարհանելուց հետո, իր համախոհների հետ մնաց թշնամու թիկունքում և ծավալեց պարտիզանական շարժում։

Շահեն Մեղրյանն այսօր չկա, բայց նրան հիշում են որպես հերոսի։

Իսկ ինչպե՞ս կհիշեն տարիներ հետո Հադրութից սերված այն «հեղինակություններին», այդ թվում՝ գեներալական ուսադիրներով, որոնք 2020թ. հոկտեմբերին ոչ միայն չգործեցին Մեղրյանի օրինակով, այլև անտեսելով իրենց ծննդավայրի հետ կատարվածը, թողել են Արցախը և այսօր ապրում են Երևանում։