կարևոր
2950 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-30 21:10

Տեղի է ունեցել «Անմահ խիզախներ» հուշաքարի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զորաց Պանթեոնում՝ Արցախյան ազատամարտի եւ հայ ադրբեջանական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում, իրենց հարգանքի տուրքն են մատուցել ՀՅԴ եւ ՀՈՄԵՆԸԹՄԵՆ միության անդամները:

44 օրյա պատերազմի ընթացքում մեր զինվորները վարել են հերոսական մարտեր եւ հայ ազգը ունեցել է անդառնալի կորուստներ:
Կորուստներից անմասն չի մնացել նաեւ Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը եւ Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը: Տղաները հավատարիմ մնալով իրենց սկաուտական երդմանը անձնվիրաբար ծառայեցին հայրենիքին ու ազգին՝ չխնայելով անգամ իրենց կյանքը:

Ամիսներ առաջ Բյուրականի բնակավայրում բացվեց «Խիզախների պուրակը», որտեղ տնկվեցին 12 եղեւնի՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված տղաների:

Բացման արարողության համար օրհնության կարգ է անցկացրել Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, որից հետո սկաուտները ծաղկեպսակ են մոտեցրել հուշաքարին:

Անմահ խիզախների հուշաքարի բացման արարողության ժամանակ խոսք է ուղղել ՀՈՄԵՆԸԹՄԵՆ եւ Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության ատենապետ Սանդրա Վարդանյանը ընդգծելով՝ զոհված հայորդիները ամենուր են եւ առավել քան երբեւէ մեր շարքերում են:

Մանրամասները՝ Թերեզա Հովհաննիսյանի տեսանյութում։