կարևոր
1087 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-30 19:08

44-օրյա պատերազմի մասնակցից պահանջել են որոշակի գումար վճարել՝ միջանկյալ քննություններին մասնակցելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կառավարության որոշմամբ պետությունը պարտավորվում է վճարել 44-օրյա պատերզամի մասանակից ուսանողների առաջին կիսամյակի վարձավճարը: Սակայն այս օրերին մեզ դիմել են քաղքացիներ, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին, բայց օրենքով սահմանված փոխհատուցումը չեն ստացել, իսկ բուհից պահանջել են որոշակի գումար վճարել՝ միջանկյալ քննություններին մասնակցելու հնարավորություն ստանալու համար:

Զրուցակիցս տեսախցիկի առջեւ չի ցանկանում ներկայանալ, բայց պատմում է՝ որդին 44-օրյա պատերազմի օրերին լինելով ժամկետային զինծառայող մասնակցել է մարտական գործողություններին, սակայն բուհից պահանջել են նախ ուսման վարձի մի մասը վճարել հրամանագրման համար, ապա մեկ այլ մաս՝ քննություններին մասնակցելու համար: Սա այն դեպքում՝ երբ օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը բուհ ներկայացրել են:

Կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնում  են՝ առաջին կուրսեցիների համար հրամանգրման գումարը պարտադիր է: Նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման մեջ փոփոխություն է եղել,  պատերազմի մասնակից ուսանողների ոչ թե առաջին կիսամյակի վարձի 100 տոկոսն է փոխհատուցվելու, այլեւ ամբողջ  ուսումնական տարվա վարձի 50 տոկոսը:

Զրուցակցիս որդին 44-օրյա պատերազմի մասնակից է, բուհից պահանջել են նախ ուսման վարձի մի մասը վճարել հրամանագրման համար, ապա մեկ այլ մաս՝ քննություններին մասնակցելու համար։

Մանրամասները՝ Ալիսա Մելքոմյանի տեսանյութում։