կարևոր
442 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-30 18:57

Grand Swiss. Ռոբերտ Հովհաննիսյանը կես միավոր է հետ միանձնյա առաջատարից

Grand Swiss. Ռոբերտ Հովհաննիսյանը կես միավոր է հետ միանձնյա առաջատարից

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող «FIDE Chess.com Grand Swiss» մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը պարտության մատնեց ռուսաստանցի Սանան Սյուգիրովին, վաստակեց 2,5 միավոր եւ բաժանում է 2-7-րդ տեղը։ Միանձնյա առաջատարը Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիջուրան է՝ 3 միավոր։

Գաբրիել Սարգսյանը պարտության մատնեց ուկրաինացի Մարտին Կրավցիվին եւ ունի 2 միավոր։ Նույնքան միավոր ունեն երրորդ տուրում իրենց պարտիաները ոչ ոքի ավարտած Մանուել Պետրոսյանն ու Լեւոն Արոնյանը։ Նրանք բաժանում են  8-42-րդ տեղերը։

Երրորդ տուրում ոչ ոքի խաղացին նաեւ Սերգեյ Մովսեսյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Հայկ Մ․ Մարտիրոսյանը, որոնք վաստակել են 1-ական միավոր։

Մրցաշարը բաղկացած է 11 տուրից։ Առաջին երկու տեղ գրավածները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։