կարևոր
577 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-10-30 18:32

Հռոմում մեկնարկել է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը

Հռոմում մեկնարկել է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը

Այսօր Հռոմում մեկնարկել է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը: Կորոնավիրուսային համավարակի բռնկումից ի վեր առաջին անգամ են «Մեծ քսանյակի» առաջնորդները դեմ առ դեմ հավաքվում:

Հռոմ չեն եկել միայն Չինաստանի ու Ռուսաստանի նախագահները, որոնք նախընտրել են տեսակապի միջոցով միանալ գագաթնաժողովին:

Ընդհանուր ընտանեկան լուսանկարում առաջնորդներին միացել են սպիտակ խալաթով բուժաշխատողներն ու բժիշկները, որոնց ղեկավարները դիմավորել են ծափահարություններով:

Գագաթնաժողովի հիմնական թեմաներն են կլիմայական փոփոխությունները, համավարակի հետեւանքները, պատվաստումների գործընթացն ու աջակցությունը տնտեսություններին: