կարևոր
442 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-30 18:08

Ավտովթար Երևանում. վարորդը «Lexus»-ով տապալել է էլեկտրասյուներն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում

Ավտովթար Երևանում. վարորդը «Lexus»-ով տապալել է էլեկտրասյուներն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Դավիթ Պետրոսյանը իր վարած Lexus GX 460 համարանիշի ավտոմեքենայով հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող կամրջի վրա դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել դրանք և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ըստ վարորդի վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակի ստեղծումը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: