կարևոր
2035 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-30 16:20

Գյումրիի քաղաքապետ է առաջադրվել Վարդգես Սամսոնյանը

Գյումրիի քաղաքապետ է առաջադրվել Վարդգես Սամսոնյանը

«Բալասանյան» դաշինքը եւ «Քաղաքացիական պայմանագիր»-ը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել: Գյումրիի քաղաքապետի պաշտոնում նրանք կառաջադրեն «Բալասանյան» դաշինքը գլխավորող Վարդգես Սամսոնյանին, իսկ երկու փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից:

Հուշագրով կողմերը պարտավորվում են համատեղ պատասխանատվություն ստանձնել քաղաքի կառավարման համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 5 ուժերից եւ ոչ մեկը չի կարող միանձնյա քաղաքային իշխանություն ձեւավորել, քանի որ ստացած քվեներով ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որեւէ ուժի բաժին չի հասնի: