կարևոր
400 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-30 16:06

Հրդեհ Ջրվեժ գյուղում. այրվել է տան տանիքի փայտե կառուցատարրերը

Հրդեհ Ջրվեժ գյուղում.  այրվել է տան տանիքի փայտե կառուցատարրերը

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 07։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի (մոտ 90 քմ) տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։13-ին, մարվել՝ 08։42-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը։