կարևոր
547 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-30 15:13

Միացյալ Նահանգներն «անփույթ» է գործել. Բայդենը՝ Մակրոնին

Միացյալ Նահանգներն «անփույթ» է գործել. Բայդենը՝ Մակրոնին

Միացյալ Նահանգներն «անփույթ» է գործել ավստրալական սուզանավերի հետ գործարքում: Այս մասին հայտարարել է նախագահ Ջո Բայդենը՝ ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ առաջին անձնական հանդիպման ժամանակ:

Վատիկանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած այդ հանդիպմանն, ի դեպ, Բայդենը ավելի քան մեկ ժամ ուշացած է գնացել:

Չնայած սուզանավերի հետ գործարքի պատճառով ստեղծված լարվածությանը, ղեկավարները ջերմորեն են ողջունել միմյանց: Բայդենը պաշտոնապես ներողություն չի խնդրել Մակրոնից, սակայն խոստովանել է, որ Վաշինգտոնը չպետք է վաղեմի դաշնակցին անակնկալի բերեր:

Ֆրանսիայի նախագահն էլ Սպիտակ տան ղեկավարի հետ հանդիպումը կարեւոր է անվանել ու ասել, որ պետք է նայել ապագային: Ամեն դեպքում, Մակրոնը նշել է, որ Ֆրանսիայի վստահությունը պետք է շահել գործով ու ոչ թե խոսքով:

Հիշեցնենք, որ Չինաստանին հակազդելու համար մոտ մեկուկես ամիս առաջ ԱՄՆ-ն, Ավստրալիան ու Մեծ Բրիտանիան նոր դաշինք էին ստեղծել: Այդ դաշինքի շրջանակներում Լոնդոնն ու Վաշինգտոնը խոստացել էին օգնել Ավստրալիային ստեղծել սեփական միջուկային ստորջրյա նավատորմը: Արդյունքում, Ավստրալիան չեղարկել էր Ֆրանսիայի հետ արդեն իսկ կնքված պայմանագիրը, որով նախատեսվում էր 56 միլիարդ եվրոյով Ավստրալիա մատակարարել 12 սուզանավ: