Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12։10-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Գյումրի մարդատար գնացքի տակ քաղաքացի է ընկել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Երեւան-Գյումրի մարդատար գնացքը ընթանալիս է եղել, երբ երկաթգծի վրա գտնվող կինը վրաերթի է ենթարկվել, ապա տեղում մահացել. նա մոտ 55-60 տարեկան էր։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են. «Մի պահ տեսանք, որ այդ կինը վազելով գնաց երկաթգծի վրա, ու մարդատար գնացքը եկավ, սակայն այդ կինը, չգիտենք, ինչու, փորձ չարեց գծերից դուրս գալ, դե գնացքավարն էլ չէր կարող արգելակել»։